Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Բարգավաճ համագումար` սադո-մազոխիստական նրբերանգներով

Հակառակ բոլոր սպասումներին, շաբաթ օրվա համագումարի ժամանակ ԲՀԿ-ն այդպես էլ չհայտարարեց 2013թ. ընտրություններում իր դիրքորոշման մասին:

Ենթադրվում էր, որ նախորդ շաբաթվա վերջին ԲՀԿ-ն պետք է կոնկրետացնի իր դիրքորոշումը՝ կամ հայտարարում է կոալիցիան լքելու մասին, կամ՝ համաձայնելու է նախագահի հաջորդ ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին էլ, ի դեպ, պետք է հետեւեր կոալիցիայի նիստն ու կոալիցիոն թարմացված հուշագրի կամ հայտարարության ստորագրումը: Սակայն, չնայած համագումարին Սերժ Սարգսյանն անձամբ էր ներկա, ԲՀԿ-ն պարզապես շրջանցեց այդ թեման ու այդ հարցին որեւէ պատասխան չտվեց:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ընդամենը հայտարարեց, թե համատեղ աշխատանքի ընթացքում կոալիցիայի ներսում առանձին հարցերի վերաբերյալ եղել են «տարբեր մոտեցումներ» եւ այդ ամենն ինքը համարում է առողջ տրամաբանության շրջանակներում: «ԲՀԿ-ն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին եւ ոգուն: Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր միասնական ծրագրերը, որոնք ուղղված են մեր հանրապետության զարգացմանը, մեր պետականության կայացմանն ու հզորացմանը», – հայտարարեց Ծառուկյանը: Նա խոսել է նաեւ առաջիկա ընտրությունների մասին՝ նշելով, որ նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները ՀՀ-ում ընթանում են շատ ցավոտ, քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժությունը երբեմն անցնում են թույլատրելի սահմանները: Սակայն նա հավաստիացրել է, որ միշտ կողմնակից են քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին: «Քաղաքական ուժերը մեր երկրում պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոնների համաձայն», – հայտարարել է նա՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ իշխանությունն ունի «բավարար քաղաքական կամք առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար»: Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը պարզ հղում է արել կոալիցիոն հուշագրին: Իսկ այնտեղ նշված է, որ հուշագիրը գործում է ստորագրման պահից եւ ուժի մեջ է չորրորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետում: Այսինքն՝ այդպես նա հասկացրել է, որ մինչեւ ԱԺ նոր ընտրություններ ԲՀԿ-ն ցանկանում է մնալ կոալիցիայում: Բացի այդ, նա կոչ է արել պայքարել բացառապես ժողովրդավարական խաղի կանոններով եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:

Գոդոյին սպասելիս

Առաջին հայացքից թվում է, թե այսքանից հետո հանդարտվել են կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունները, եւ Ծառուկյանը, հայտարարելով, որ հավատարիմ է կոալիցիոն հուշագրի տառին եւ ոգուն, վերջակետ է դրել բոլոր խոսակցություններին: Սակայն՝ այս ամենը միայն առաջին հայացքից: Իրականում, կոալիցիայի ներսում հակամարտությունը նոր թափով է ընթանում:

ԲՀԿ-ամերձ շրջանակները համոզված են, որ համագումարով Ծառուկյանը ՀՀԿ «պորտը տեղը դրեց»: Տեսակետ կա, որ ԲՀԿ առաջ իրեն սատարելու պահանջ դնող Սերժ Սարգսյանին բերելով համագումարի դահլիճ` ԲՀԿ-ն նրան ստիպեց մինչեւ վերջ դիտել կուսակցության գործունեության մասին պատմող տեսաֆիլմը, լսել Ծառուկյանի ելույթն ու չստանալով իրեն սատարելու մասին պատասխանը, սուսիկ-փուսիկ հեռանալ: Այսինքն՝ այդպես Ծառուկյանն անհարմար դրության մեջ դրեց Ս.Սարգսյանին:

Իսկ ահա ՀՀԿ-ամերձ շրջանակները բոլորովին այլ բան են պնդում: Ըստ մեր աղբյուրների՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ եկել է պայմանավորվածության, որ ԲՀԿ համագումարն ընթանալու է սովորական հունով, այսինքն՝ համագումարին ինքը որեւէ հայտարարություն չի անի ո՛չ նախագահի թեկնածուի, ո՛չ կոալիցիոն թարմացված հուշագրին միանալու մասին, քանի որ իր այդ քայլը սխալ կընկալվի ու հիասթափության ալիք կբարձրացնի ԲՀԿ ներսում՝ հարվածելով կուսակցության վարկանիշին: Սակայն Ծառուկյանն, այնուամենայնիվ, խոստացել է այդ հարցի պատասխանը տալ շատ շուտ: Մեր աղբյուրների վկայությամբ, նույնիսկ ժամկետ է նշվել՝ կոալիցիոն թարմացված հուշագրի նախագիծը կստորագրվի չորեքշաբթի օրը: Ըստ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԲՀԿ համագումարին նշանակում է, որ ինքը Ծառուկյանից ստացել է այն, ինչ պահանջում էր: Այլապես, եթե Սարգսյանը չունենար հստակ երաշխիքներ, ավելին` իմանալով, որ ԲՀԿ-ն պատրաստվում է լքել կոալիցիան, չէր գնա նրանց համագումարին:

ԲՀԿ-ական պատգամավորները երեկ խուսափում էին այդ թեմայով խոսելուց՝ նշելով, որ իրենց առաջնորդի ելույթում ամեն ինչ ասված է, եւ իրենք ավելացնելու ոչինչ չունեն: Միայն ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն է «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել, որ իրենք պատրաստ են 2013-ին սատարել Սերժ Սարգսյանին, ավելին` չսատարելու խնդիր չունեն, միայն թե՝ մինչ այդ Ս.Սարգսյանն անձամբ պետք է հայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին: «Եթե նա, ենթադրենք, չի ասում այդ մասին կամ չի ուզում, ինչո՞ւ ես առաջ ընկնում: Քաղաքական ուժեր կան, որ, ենթադրենք, 19-րդ դարում ասել են, թե ում են սատարում», – ասել է Բոստանջյանը:

Նկատենք, որ հարաբերական դադար է վերցրել նաեւ ՀՀԿ-ն:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում