Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ն իր երկրորդ թիմի` «Կաստիլա»-ի կազմում հանդես գալու համար վարձակալել է բրազիլացի պաշտպան Ֆաբինյոյին:
Թիմի կազմում Ֆաբինյոն կփոխարինի Դանի Կարվախալին, որը տեղափոխվել է լևերկուզենյան «Բայեր»:
Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է պորտուգալական «Ռիու Ավե»-ին, որի հետ պաշտպանը կնքել է 6 տարվա պայմանագիր:
Ֆաբինյոն առանձնանում է իր ֆիզիկական տվյալներով: Նա ունի 187 սմ հասակ: «Ռեալ»-ում չեն բացառում, որ հետագայում կարող են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:







































