Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Քաբուլում բանակցություններ է վարում Պակիստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Փերվեզ Աշրաֆի ու Դևիդ Քեմերոնի հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա երեք երկրների ղեկավարների առաջին համատեղ հանդիպումն է, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի զորքերը 2014թ. Աֆղանստանից դուրս բերելու ֆոնին:
Ընդհանուր առմամբ` ՆԱՏՕ-ն այդ երկրում ունի 130 հազար զինծառայող, որոնցից 9.5 հազարը բրիտանացիներ են` ամերիկացիներից հետո թվաքանակով երկրորդը:
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստորագրել է համաձայնագիր Աֆղանստանում, բրիտանացիների օրինակով, աֆղանցի սպաների համար ռազմական ակադեմիա հիմնելու մասին:
Քեմերոնն ընդգծել է, որ Բրիտանիան 2014թ. հետո ևս երկիրը զարգացնելու նպատակով կշարունակի Աֆղանստանին օգնություն ցուցաբերել:










































