«Նմանատիպ իրավիճակներում հիմնական գործընկերը եղել է և ներկայումս էլ կլինի ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, որը նմանատիպ իրավիճակներում աշխատանքի մասնագիտացված կառույց է, մեծ հեղինակություն ունեցող հաստատություն»,- նշեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե Միգրացիոն պետական ծառայությունը ինչ միջազգային կազմակերպությունների հետ է աշխատում։
Մեր այն դիտարկմանը, թե ինչ չափի օգնություն է տրամադրվում սիրիահայերին, Գ․ Եգանյանը նկատեց․ «Ամեն ինչ պայմանավորված կլինի հոսքի ծավալներով և ունեցած խնդիրներով։ Իրենց հետ այդ հարցի առնչությամբ նախնական քննարկումներ եղել են, և ինչպես կարելի էր ակնկալել, նրանք պատրաստակամ են։ Զարգացումներով պայմանավորված կլինեն օգնությունները, համենայնդեպս մինչև այժմ՝ մեր գծով օգնության է դիմել ընդամենը վեց ընտանիք»։









































