Ճապոնիայում առնվազն 23 մարդ տուժել է «Չանմի» թայֆունի հետևանքով, որը շարունակում է շարժվել Խոնշու կղզու երկայնքով՝ Խաղաղ օվկիանոսում: Օկինավայում մոտ 48 հազար տուն մնացել է առանց էլեկտրամատակարարման: Անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել է մոտ 760 ներքին և ավելի քան 90 միջազգային ավիաչվերթ:
Իշխանությունները նաև նախազգուշացրել են ջրհեղեղների, սողանքների և բարձր ալիքների վտանգի մասին:








































