«168 ժամ»-ի տեղեկություններով` ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել:
«Որոշ տեղեկությունների համաձայն` նրա ֆինանսական վիճակն այնքան Է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում Է Երևանյան լճի հարակից տարածքում:
Հիշեցնենք, որ 2010թ. գարնանը Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը և մասնակցել էր այդ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը»:










































