Սիրիական ըդդիմադիր ուղություններից մեկի առաջնորդ Ռանդա Կասիսը կարծում է, որ Դամսկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է կազմակերպված լինել նախագահ Բաշար Ասադի նախկին կողմակիցների կողմից` օտարերկյա խորհրդականների աջակցությամբ, հայտարարել է նա BFM TV տեղեկատվական հեռուստաալիքի եթերում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մահապարտ ահաբեկիչը չորեքշաբթի օրը Դամասկոսի Ռոուդա կենտրոնական շրջանում Ազգային անվտանգության ծառայության շենքում պայթեցրել է իրեն, որտեղ տեղի էր ունենում անվտանգության ծառայության ղեկավարության և սիրիական կառավարության նախարարների համատեղ ժողովը:
Ահաբեկչության պաատսխանատվությունն իր վրա է վերցրել «Սիրիական ազատ բանակի» հրամանատարությունը, ինչպես նաև ռադիկալ իսլամիստական «Լիվա ալ Իսլամ» խմբավորման գրոհայինները, ովքեր համապատասխան հայտարարություն էին թողել Facebook սոցիալական կայքում: Միաժամանակ ինչպես Սիրիական Ազատ բանակը, այնպես էլ ծայրահեղականները չեն հաստատել ահաբեկիչ-մահապարտի մասին տեղեկությունները: Նրանց խոսքերով՝ պայթուցիկ նյութը տեղադրված է եղել շենքում:
«Ընդհանուր առմամբ երկու պայթյուն է տեղի ունեցել`մեկը շենքի ներսում, որն իրականցվել է ազգային անվտագնության ծառայության ղեկավարի թիկնապահի կողմից, մյուսը դրսից`որպեսզի ներսում տեղի ունեցած պայթյունից ուշադրությունը շեղի:
«Ես կարծում եմ, ո՛ր ոչ սիրիական Ազատ բանակը, ո՛չ իսլամիստական խմբավորումները չեին կարող իրականացնել այդ պայթյունը»,- ասել է Կասսիսը, որը ղեկավարում է անցած տարի Փարիզում ստեղծված Սիրիայի աշխարհիկ և ժողովրդավարական ուժերի կոալիցիան:








































