Պաղեստինի լիազորված մարմնի ղեկավար Մահմուդ Աբբասը այս պահին Իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորություն չի տեսնում: Ինչպես տեղեկացնում է ցանցային ԶԼՄ-ն, ПНА-ի առաջնորդը ընդծել է, որ այժմ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների համար «դռները փակ են»:
Նրա խոսքերով՝ այս պահին երկու երկրների միջև, բացառությամբ ոչ նշանակալից կողմնակի հաղորդակցումից, չկա ոչ մի այլ կապ: Աբբասը գտնում է, որ Եգիպտոսի վրա, որը խաղաղության պայմանագիր է կնքել Իսրայելի հետ, առավել անմիջականորեն ազդում է այն ամենը, ինչ տեղի է ունենում պաղեստինյան հողերում: Այդ կապակցությամբ, պաղեստինյան առաջնորդը վստահ է, որ Կահիրեն պետք է հատկապես հետաքրքրված լինի Իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի շուտափույթ կարգավորման հարցով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում դիվանագիտական գործընթացում առաջընթացի հասնել չհաջողվեց, և դրանում առկա է Սպիտակ տան մեղքի մասնաբաժինը: Նախագահի խոսքերով՝ առաջին հերթին նա մեծ ջանքեր է գործադրել իսրայելա-պաղեստինյան գործընթացի առաջընթացի համար, սակայն չի հաջողվել: «Ես վստահ չեմ, որ երկրներին հետաքրքրում է նման աջակցությունը»,-նշել է Օբաման:
Բացի այդ, ինչպես հայտնել են նախկինում, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթնայահուին ուղարկել է նամակ` նշելով անմիջական խաղաղ բանակցությունների վերսկսման պայմանները:
Պատասխան նամակում Իսրայելի վարչապետը կոչ է արել ПНА-ի ղեկավարին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ առանց նախապայմանների:








































