Sunday, 14 06 2026
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արթիկ» ՔԿՀ-ում (տեսագրություն)

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» ՔԿՀ-ում ընթացող դատական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել: Շուրջ երկուսուկես ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Ի հեճուկս ՀՀ օերնքների, «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է ընդունել կամ ուղարկել իմ նամակները, ինչն անելը նրա ուղղակի պարտավորությունն է: Նաեւ ինձ հնարավորություն չի տրվում որեւէ փաստաթուղթ փոխանցել իմ փաստաբաններին, նույնիսկ այնպիսիք, որ կազմված են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հղած հարցերին ի պատասխան: Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ` ի հեճուկս ՀՀ օրենսդրության պահանջների: Այս ամենի մասին ահազանգել են զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան կազմակերպություններ, իմ փաստաբանները, հարազատներս, ես` ինքս: Այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները ոչ միայն չեն դադարել, այլեւ ավելի են ահագնացել: Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ դրանք հրահանգավորված են Հայաստանի իշխանությունը բռնազավթած վերնախավի կողմից: Սերժանտական վարչախմբին հանգիստ հանգիստ չի տալիս այն միտքը, որ նույնիսկ արտառոց միջոցների գնով հնարավոր չի եղել կասեցնել իմ լրագրողական եւ քաղաքական գործունեությունը: Աղաղակող ապօրինությունների միջոցով վարչախումբը հույս ունի ինձ ստիպել դադարեցնել լրագրողական եւ քաղաքական գործունեությունս, որպիսի պահանջը արդեն բացահայտ ներկայացվում է փորձ անելով ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ:

Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում եւս մեկ անգամ փաստել ի լուր հանրության. ինձ պայմաններ պարտադրելու սերժանտական իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ճշմարտության, Ազատության, Օրինականության, Մարդու իրավունքների, Խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ` անկախ նրանից ազատության մեջ կլինեմ, թե բանտում: Այս պայքարին իմ նվիրվածությունը հնարավոր չէ սասանել` որեւէ սպառնալիքի կամ ապօրինության ներքո: Ինձ հնարավոր չէ լռեցնել, ինձ հնարավոր չէ կասեցնել… Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է: Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հանուն սեփական իրավունքների, արժանապատվության եւ բարեկեցության պայքարել անզիջում, պայքարել մինչեւ վերջ: Եվ ուրեմն` Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Նիկոլ Փաշինյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում