Instagram կայքում տեղադրված առաջին լուսանկարը եղել է մի շնիկի լուսանկար:
Daily Mail-ը հաղորդում է, որ լուսանկարը պարզապես հայտնի էր Codename անունով և վերբեռնվել էր կայքում որպես փորձարկում 2010 թվականի հուլիսին: Հիշեցնենք, որ հավելվածը հանրության համար թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին:
Հավելվածը մեծ հաջողության հասավ և Facebook-ն այն գնեց մեկ միլիարդ դոլարով: Այսօր օգտատերերն միմյանց հետ փոխանակել են ավելի քան 1 միլիարդ լուսանկար:






































