Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.
Հաճախ ասում են թե` այսօր իշխանությունը ավելի դեմոկրատ է քան երեկ, ավելի հանդուրժող է և ավելի փափուկ: Նման գովաբանումները ինձ համար ծիծաղելի են: Ես համոզված եմ , որ իշխանությունը ուղղակի թույլ է: Թե ուժեղ լիներ` համ ցուցակը ուրիշ կլիներ, համ նախկին դաշնակիցը հավակնորդ չեր դառնա ու վոոբշե` ԵԵ ՀՀԵԵ ՀԵԵԵյյ …
Չէ` բնականաբար կարող է իրեն թույլ տալ ասենք մի 2 շատ ակտիվ ոչ լուրջ մարդու, մի 6 ամսով նետի բերդ: Բայց անցնել կոպիտ մարտի 1-ի ժամանակաշրջանի գործողությունների ռեսուրս չկա, թե մարդկային, թե բարոյական: Նախ շատ վատ ժառանգություն ստացան: Ոչ 1 ,ոչ 2 նախագահները նման ծանր չեն անցկացրել իրենց պաշտոնավարությունը:
Այսօր ամեն ինչ հենված է վարձկանների վրա` վարձկան մանր-մունր ընդիմություն , վարձկան իշխանության շահերը պաշտպանողներ, վարձկան դաշնակիցներ: Իսկ պատմության մեջ նույնիսկ վարձկան զինորին պատերազմելիս շարում էին 1 գիծ, որ հանկարծ կրկին անգամ վարձվէին մեջքից չհարվածեին: Այսօր բոլորը վարձկան էն, իսկ գինն արդեն 2000 տարի 30 արծաթ է:







































