Որոնողական խմբերը հայտնաբերել են բրիտանական ավիացիայի 27-ամյա կապիտան Ադամ Սանդերսի մարմնի մնացորդները, հաղորդում է The Daily Telegraph թերթը: Օդաչուն զոհվել էր հուլիսի 3-ին Շոտլանդիայի ափերին Tornado GR4 երկու կործանիչ-ռմբակոծիչների բախման արդյունքում:
Որոնողական ջոկատները շարունակում են ավիացիայի 36-ամյա օդաչու, մայոր Սեմուել Բեյլիի որոնումները:
Յուրաքանչուր ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել երկու մարդուց: Օդչուներից մեկին հաջողվել է ողջ մնալ: Նա գտնվում է հիվանդանոցում, և նրա անունը չեն հրապարակում:
Աղետից հետո ավիացիայի 28-ամյա կապիտան Հայվելլ Պուլիին հաջողվել էր ողջ գտնել, սակայն հուլիսի 5-ին նա հիվանդանոցում մահացել է:
Ինքնաթիռների բախումից հետո միջադեպի պատճառների հետաքննություն էր սկսվել:
Հայտնի է, որ աղետի ժամանակ եղել է վատ տեսանելիություն:
Ինքնաթիռները իրականցնում էին ուսումնական թռիչք:










































