Սիրիայում ներքաղաքական զարգացումներն այն մակարդակի են հասել, որ այդ երկրի պաշտպանության նախարարի սպանությունն առանձնապես չի կարող իրավիճակ փոխել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Սուրեն Մանուկյանը:
«Չեմ կարծում, որ կոնկրետ այս դեպքը կարող է ազդեցություն ունենալ հետագա գործընթացների վրա, բայց այն, որ Սիրիայում բավական հետաքրքիր ու վճռորոշ գործընթացներ են գնում, միանշանակ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Դամասկոսում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջհան:
Մահապարտ-ահաբեկիչը ականապատ ավտոմեքենան կանգնեցրել է Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ այն պահին, երբ այնտեղ կաբինետի անդամների խորհրդակցությունն էր ընթանում ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ:










































