Սեպտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, տեղի կունենա փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի հայցով գործի նախնական լսումը:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը, ինքը վիճարկում է իրեն կարգապահական տույժի՝ նկատողության, ենթարկելու Փաստաբանների պալատի խորհրդի 2012թ. ապրիլի 6-ի որոշումը:
Որոշումը կայացվել էր իր նախկին վստահորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիմումի հիման վրա: Հարկ է նշել, որ վերջինիս առաջին նույնաբովանդակ դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթը կարճվել էր:
Դիմումում նշվում է. որ փաստաբանն իբրև իր վստահորդին՝ Հ. Բագրատյանին, չի տեղեկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի մերժման մասին:
Արթուր Գրիգորյանը հերքում է այդ պնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրության մասին ինքը տեղեկացրել է Հ. Բագրատյանին:








































