Thursday, 18 06 2026
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Մարտի 1-ն ինձ համար միշտ մնում է օրակարգում. Ալլա Հովհաննիսյան

Վաղը՝ առավոտյան 2008թ. մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը նամակով հարցումներ կուղարկի ՀՔԾ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ալլա Հովհաննիսյանը:

Ըստ նրա` նամակի միտքը հղացել է, երբ կարդացել է ՀՔԾ վեց ամսվա հաշվետվությունը, որտեղ ոչինչ չի եղել մարտիմեկյան դեպքերի մասին: Նրա խոսքով` բավական ժամանակ է, ինչ Վաղինակ Ջանազյանը փոխարինում է Վահագն Հարությունյանին: «Այս ընթացքում մենք իրար հետ ընդհանրապես չենք հանդիպել, նա նաև ասել էր, որ հանրային հետաքրքրություն չկա, այդ պատճառով չեն տեղեկացնում, թե ինչ աշխատանքներ են իրականացրել: Բավական երկար ժամանակ է անցել, կարծում եմ, որ նյութերին արդեն ավելի լավ է ծանոթ, պետք է պատասխան տա, թե այս վեց ամիսների ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, կոնկրետ ես իմ տղայի վերաբերյալ մի քանի հարցադրում ունեմ և ընդհանրապես ուզում եմ իմանալ` որևէ բան արվե՞լ է, թե՞ ոչ: Թող մեզ հրավիրեն, ցույց տան, թե ինչ աշխատանքներ են իրականացրել»,- մանրամասնեց Ալլա Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` մարտիմեկյան դեպքերի բացահայտումը հանրային հետաքրքրություն չի ներկայացնում պնդումը ճիշտ չէ: «Այն մարդիկ, ովքեր այսօր «Հարսնաքարի» գործով են պայքարում, միշտ եղել են մեր կողքին, ինչպես Գասպարին, ամեն միջոցառմանը եղել են: Կան որոշ կազմակերպություններ և անհատներ, որոնք միշտ վախենում են Մարտի 1-ից, որովհետև նրանք ուղղորդված են և կողմ են անշառ միջոցառումներին մասնակցելուն, այս նույն հանրային սեկտորի մեջ կան մարդիկ, որոնք միշտ մեր կողքին են եղել, և կան մարդիկ, որոնք երբեք էլ չեն եղել և վախեցել են` գտնելով, որ սա քաղաքական է»,- մեկնաբանեց Ալլա Հովհաննիսյանը` հավելելով, որ մարտիմեկյան իրադարձություններն իր համար միշտ մնում են օրակարգում, թեև այն ցանկանում են շահարկել:

Ալլա Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Մարտի 1-ի զոհերի ծնողների մեղքն է, որ վերջին շրջանում չեն բարձրաձայնել այս հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում