Հուլիսի 14-ին Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված գործը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել: Դատական նիստերն անցնելու են դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը: Նա նշեց, որ հուլիսի 12-ին իրենց նույնիսկ թույլ չեն տվել 2 օրվա ընթացքում բողոքարկել վերադաս դատախազի որոշումը:
Իրավապաշտպանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 118 հոդվածով՝ ծեծի հանցակազմով, այն դեպքում, երբ իրավապաշտպանի պնդմամբ` իրեն են հարվածել Արշակ Բանուչյանի նախընտրական քարոզչության ժամանակ դիտորդություն իրականացնելիս:







































