Գերմանիայի Սահմանադրական դատարանը պարտավորեցրել է կառավարությանը` ավելացնել փախստականներին տրվող նպաստները:
Նպաստի չափը չէր փոխվել 1993-ից ի վեր և վաղուց արդեն չէր համապատասխանում ԳԴՀ-ի ապրուստի նվազագույն չափին:
Դատավորները իշխանություններից պահանջել են մեծացնել նպաստի չափը գործազուրկների համար: Մինչ այդ, սակայն, մինչև կառավարության վերահաշվարկ կատարելը, փախստականները կստանան այնքան սոցիալական ապահովության գումար, որքան գերմանացի քաղաքացիները, այսինքն ` 336 եվրո ամսական: Այդ օրենքը հետին թվով գործում է 2011-ից:
Այդ գումարից 130 եվրոն առձեռն կտրվի կանխիկ` «անձնական կենցաղային ծախսերի համար», գրում է Spiegel-ը: Նախկինում փախստականներն այդ ծախսերի համար ստանում էին ընդամնեը 40 եվրո:
Ներկայում Գերմանիայում բնակվում է շուրջ 130 հազար ներգաղթյալ աշխարհի տարբեր երկրներից, որոնք խնդրում են բնակության իավունք:








































