Էնդրյու Ստենտոնը նշանակվել է «Նեմոյի փնտրտուքներում» մուլտֆիլմի շարունակության ռեժիսոր: Այս մասին հաղորդում է Deadline.com-ը:
Ստենտոնը զբաղվել է 2003 թվականին վարձույթ դուրս եկած օրիգինալ մուլտֆիլմի ռեժիսուրայով: Բացի այդ, նա որպես ռեժիսոր աշխատել է Pixar ստուդիայի երկու լիամետրաժ՝ «Ֆլիքի արկածները» և «ՎԱԼԼ-Ի» մուլտֆիլմերի վրա: «Նեմոյի փնտրտուքներում» և «ՎԱԼԼ-Ի» մուլտֆիլմերն արժանացել են Օսկարի:
Ստենտոնի վերջին ռեժիսորական աշխատանքը կոմերցիոն տեսանկյունից անհաջող էր: Խոսքը ֆանտաստիկ «Ջոն Քարթեր» ֆիլմի մասին է, որը էկրան է բարձրացել 2012-ի փետրվարին: Սա դարձել է Ստենտոնի առաջին ոչ մուլտիպլիկացիոն աշխատանքը:
BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ 250 միլիոն դոլար բյուջեով «Ջոն Քարթեր» ֆիլմն ունեցել է 282 միլիոն դոլարի եկամուտ:
Ռեժիսորի ընտրության վերաբերյալ Pixar-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել:










































