Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել է գազային ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը:
Սիկորսկիի խոսքերով՝ Լեհաստանը դիվերսիֆիկացնում է էներգամատակարարման աղբյուրները և ռուսական գազի գնման հետ մեկտեղ փնտրում է մատակարարման այլընտրանքային աղբյուրներ:
Մամեդյարովն իր հերթին նկատել է, որ Թուրքիայի տարածքում կառուցվելիք «Անդրանատոլիական գազատարը» (TANAP) գործարկվելու է մինչև 2018 թվականը, և որ այն ադրբեջանական գազը կհասցնի ԵՄ-ի սահմաններ:
Մամեդյարովը հավելել է, որ ադրբեջանական գազն այնտեղից կարող է «Անդրադրիատիկ» գազատարով (TAP) հասնել Իտալիա, կամ էլ Nabucco West-ով հասնել Ավստրիա:











































