Աղջիկների մեծամասնությունը արդեն 6 տարեկանում իրեն դիտարկում է որպես սեքսուալ օբյեկտ: Այս մասին են վկայում Նոքս քոլեջի հոգեբանների անցկացրած հետազոտության արդյունքները:
Գիտնականները փորձ են անցկացրել՝ թղթից պատրաստված տիկնիկների կիրառմամբ: Դա թույլ է տվել պարզելու 6-9 տարեկան աղջիկների վերաբերմունքը սեքսուալության նկատմամբ: Տիկնիկներից երկուսը հագնված են եղել սեքսուալ գրավիչ շորեր, իսկ մնացածը՝ սովորական հագուստ: Այս մասին տեղեկացնում է Meddaily-ն:
Փորձի մասնակիցներից պահանջվել է ընտրել այն տիկնիկները, որոնց նրանք նման են, որոնց կցանկանային նմանվել, և այն տիկնիկը, որը նման է դպրոցում տղաների շրջապատում մեծ ճանաչում վայելող աղջկան:
60 մասնակիցների 68 տոկոսը ընտրել է սեքսուալ տիկնիկ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կցանկանար լինել, 72 տոկոսը պատասխանել է, որ այդ տիկնիկի կերպարը մեծ ճանաչում ունի:
Հետազոտության ղեկավար Քրիստի Սթարի խոսքով՝ երեխայի գիտակցության մեջ սեքսուալությունը սերտորեն կապված է ճանաչված լինելու հետ:
Փորձագետները չեն բացառում աղջիկների վրա հեռուստատեսության և իրենց մայրերի ազդեցությունը: Մասնագետների կարծիքով՝ երեխաների կյանքում մեդիայի բացակայության և կրոնապաշտ մոր առկայության դեպքում նրանց աչքերում սեքսուալ կերպարը կվերափոխվեր «արգելված պտուղի»:










































