Փետրվարի 14-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին` ընկերության փոխնախագահ Ստեֆան Տոդորովի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հեռուստառադիոընկերության գործունեությունը` ընդգծելով, որ այն հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը:
Ստեֆան Տոդորովը ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները:
Հանդիպմանը քննարկվեց հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: