Սիրիայի պաշտպանության փոխնախարար՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի քրոջ ամուսին Ասեֆ Շաուկատը մահացել է ստացած վերքերից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ծանր վիրավոր է:
Հիշեցնենք, այսօր Դամասկոսի Ազգային անվտանգության շենքի մոտ մահապարտ- ահաբեկիչը պայթյուն է իրականացրել այն ժամանակ, երբ շենքում տեղի էր ունենում անվտանգության ծառայությունների և նախարարների համատեղ նիստը: Պայթյունի հետևանքով, ինչպես արդեն հաղորդել ենք, զոհվել է երկրի պաշտպանության նախարարը, մի շարք պաշտոնյաներ և նախարարներ վիրավորվել են:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Լիուա Ալ-Իսլամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը:











































