Saturday, 13 06 2026
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

Չինաստանը ցանկություն ունի ակտիվացնելու շփումները Հայաստանի և Չինաստանի կանանց ՀԿ-ների միջև

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ողջունելով դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու և ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Շնորհավորելով Հերմինե Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Թիան Չանչունը նկատել է, որ նա ապացույց է և լավ օրինակ, թե ինչպես կինը կարող է քաղաքականության մեջ բարձր դիրքերի հասնել: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը ևս կարևորում է կանանց ներկայացվածությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքականության մեջ և մյուս ոլորտներում՝ այդ ուղղությամբ ներդնելով նորանոր ջանքեր: Թիան Չանչունը ցանկություն է հայտնել ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հերմինե Նաղդալյանի աջակցությունը: Բարձր գնահատելով այս գաղափարը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեսպանի միջոցով հրավեր է փոխանցել Չինաստանը կերտելու գործում ներդրում ունեցող, հասարակական և քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում հայ-չինական կապերի սերտացման, հարաբերությունների խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությանը: Հերմինե Նաղդալյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի հաճախակի են դառնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, իսկ գործադիր մարմինների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ դինամիկ կերպով զարգանում են նաև միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը: Շահեկան արդյունքների հասնելու տեսանկյունից նա առանձնացրել է 2011 թ. մարտին ստեղծված Հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման և երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհրդի գործունեությունը:

Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ կողմերը հաստատել են, որ այստեղ ևս առաջընթացի բավական մեծ հնարավորություններ են նկատվում, Հայաստանում օրեցօր մեծանում է Չինաստանում կրթությամբ, չինական մշակույթով, լեզվով հետաքրքրվող երիտասարդների թիվը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները ևս մեկ անգամ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ ներդնելու նորանոր ջանքեր հայ-չինական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում