«Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնել է Փարիզ և բուժզննում է անցնում «Պարի Սեն-Ժերմեն»-ում: Սպասվում է, որ շվեդ հարձակվողի տրանսֆերային գործարքի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:
Ըստ տեղեկատվության` կողմերը համաձայնության են եկել 3 տարի ժամկետով նախատեսված պայմանագրի վերաբերյալ, ըստ որի` Իբրահիմովիչը կվաստակի առնվազն 39 մլն եվրո:





































