Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Ինտեր»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Նուրի Շահինի ծառայություններով:
Իտալական գրանդն արդեն փորձել է ձեռք բերել թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն նրա գործակալ Ռեզե Ֆազելին հայտարարել էր, որ Շահինը չի պատրաստվում լքել «արքայական ակումբ»-ը: Մինչ այդ «Ռեալ»-ում մրցակցությունը շատ բարձր մակարդակ ունի, և ակումբը ցանկանում է խաղացողի իրավունքներն ընդգրկել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերային գործարքում:
Ներկայումս «ներաձուրիներ»-ի ներկայացուցիչները ցանկանում են բանակցել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ` Շահինի նկատմամբ նրա դիրքորոշումը պարզելու համար:








































