Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 30-ի նիստում փոփոխվելու է Էրդողանի գլխավորած կուսակցության կանոնադրությունը

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին տեղի է ունենալու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մեծ կոնգրեսը, որում տեղի են ունենալու մեծ փոփոխություններ:

Խոսքն ԱԶԿ-ի ներքին կանոնադրության մասին է, ըստ որի՝ անընդմեջ 3 ժամանակաշրջան նախարար կամ պատգամավոր հանդիսացած ԱԶԿ-ական գործիչներն այլևս չեն կարող առաջադրել իրենց թեկնածությունները համապատասխան պաշտոններում: Ներկայումս նախատեսվում է, որ ԱԶԿ-ի այդ նիստում մեղմացվելու է «3 ժամանակաշրջանի արգելքը»:

Այժմ նախատեսվում է, որ նոր փոփոխություններով 3 ժամանակաշրջան նախարար կամ պատգամավոր հանդիսացածներին թույլատրվելու է իրենց թեկնածությունը դնել 2014 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում: Խոսքն Իզմիրի, Ստամբուլի, Անկարայի նման մեծ քաղաքների քաղաքապետերի պաշտոնների համար պայքարելու մասին է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ ու ԱԶԿ նախագահ Էրդողանը սեպտեմբերի 30-ին չորրորդ և վերջին անգամ առաջադրելու է իր թեկնածությունը ԱԶԿ նախագահի պաշտոնում: Ներկայումս Էրդողանը մտադիր է ՏԻՄ ընտրություններն անցկացնել 2013 թվականի աշնանը՝ դա պատճառաբանելով նրանով, որ 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և նպատակահարմար չէ մեկ տարում անցկացնել երկու ընտրություններ:

Ավելին, Էրդողանը հրահանգել է ՏԻՄ ընտրություններում ամեն գնով հաղթանակ տանել քրդաբնակ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի նահանգներում: ԱԶԿ-ի պլանի համաձայն` Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը կարող է դառնալ Ստամբուլի, փոխվարչապետ Ալի Բաբաջանը` Անկարայի, Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը` Իզմիրի, Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` Քայսերիի, Սպորտի նախարար Սուաթ Քըլըչը` Սամսունի, Ընտանեկան նախարար Ֆաթմա Շահինը` Գազիանթեփի քաղաքապետ:

Բացի այդ, ներկայումս Թուրքիայի կառավարությունը պատրաստել է նոր նախագիծ, որով նախատեսվում է մեծ քաղաքների համար անցում կատարել ղեկավարման մի նոր մոդելի: Դրա համաձայն` ներկայիս 16 մեծ քաղաքներին գումարվելու են 13 նորաստեղծ մեծ քաղաքներ (Մուղլա, Հաթայ, Մանիսա, Դենիզլի, Շանլըուրֆա, Բալըքեսիր, Քահրամանմարաշ, Վան, Այդըն, Թեքիրդաղ, Մարդին, Մալաթիա, Տրապիզոն), որով և դրանց թիվը կազմելու է 29: Մեծ քաղաքների սահմանները հավասարեցվելու են նահանգների սահմաններին, իսկ նահանգի քաղաքները «վերածվելու» են մեծ քաղաքի թաղամասերի: Այդ մեծ քաղաքներում էլ կիրառվելու է ղեկավարման «սուպեր համակարգ», որը ղեկավարելու են «սուպեր նախագահները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում