Friday, 19 06 2026
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան

ԱԶԲ-ի հետ Հայաստանը համագործակցում է երկրի զարգացման համար էական նշանակություն ունեցող ոլորտներում. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` փոխնախագահ Քսիաոու Ժաոյի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին` նշել է, որ 2005թ-ին` ԱԶԲ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` այս կարճ ժամանակահատվածում, բանկը հասցրել է դառնալ Հայաստանի ամենախոշոր դոնորներից մեկը: Բանկի հետ Հայաստանը համագործակցում է մեր երկրի զարգացման համար էական նշանակություն ունեցող ոլորտներում: Կարևորելով բանկի հետ իրականացվող ծրագրերը` փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման խոշոր ծրագրին, ինչպես նաև ջրամատակարարման և քաղաքային կայուն զարգացման ծրագրերին:

Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել փոխնախագահին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով բանկի կառուցողական և բաց դիրքորոշումը ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի քննարկման ժամանակ:

Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի` գործնական փուլին անցումը, նպատակահարմար է ԱԶԲ-ի կողմից ծրագրի իրականացման մասով առավել ներգրավվածություն` մասնավորապես` որոշումներ կայացնելու առավել արագ մեխանիզմների կիրառում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը Ա. Գևորգյանը կարևորել է նաև առաջիկայում բանկի հետ իրականացվող ծրագրերի արդյունքում ձևավորվող ենթակառուցվածքների համար համատեղ ռազմավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի մշակումը, տեխնիկական և կառավարչական կարողությունների զարգացումը:

ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոու Ժաոն վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունը հստակ պատկերացում և կարողություններ ունի`իրականացնելու երկրի զարգացման համար անհրաժեշտ ծրագրեր , և հայտնել ԱԶԲ-ի պատրաստակամությունը` աջակցել ՀՀ-ի համար կարևոր նշանակության ծրագրերի իրականացմանը և նոր ծրագրերի քննարկմանը: Մասնավորապես` նշվել է արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում առկա ներուժի մասին: ԱԶԲ փոխնախագահը կարևորել է Հայաստանում ընթացող հարկային վարչարարության բարեփոխումների իրականացումը, ինչն առավել նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման կհանգեցնի:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախապատրաստման աշխատանքներն արագացնելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ-ի և բանկի միջև արագացնել ընթացակարգային գործընթացները:

Անդրադարձ է կատարվել նաև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, ընդլայնման հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում