Եգիպտոսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին զինվորական հիվանդանոցից վերադարձնել Տորա բանտ,- հաղորդում է Reuters-ը:
Գլխավոր դատախազի խոսքերով՝ Մուբարաքի առողջական վիճակը բարելավվել է, և այլևս նրան հիվանդանոցում պահելու անհրաժեշտություն չկա:
Հունիսի սկզբին Կահիրեի դատարանը Մուբարաքին դատապարտեց զմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 2011 թ. ձմռանը հակակառավարական ցույցերի ավելի քան 800 մասնակիցների սպանության մեջ:
Դատավճռի հրապարակումից հետո Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացավ, որի պատճառով նրան ստիպված էին տեղափոխել զինվորական հիվանդանոց: Հունիսի 20-ին բժիշկները նրա մոտ արձանագրեցին կլինիկական մահ:





































