ՌԴ Դաշնային խորհուրդը իր վերջին գարնանային նստաշրջանում կքննարկի Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու և արձանագրությունների վավերացման հարցը:
Ավելի վաղ` հուլիսի 16-ին, Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության հարցով կոմիտեն խորհուրդ էր տվել պալատին վավերացնել ԱՀԿ-ի հետ ՌԴ անդամակցության արձանագրությունը:
ԱՀԿ-ին անդամակցության բանակցությունները շարունակվում էին գրեթե 18 տարի, և արձանագրությունը համապատասխանում է ՌԴ Սահմանադրությանն ու իր վրա վերցնում է պարտականություններ, որոնք նախատեսված են բազմակողմանի առևտրային համաձայնագրերով:









































