2012 թ. հունիս ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 109 հիփոթեքային վարկ` 862 մլն ՀՀ դրամ ծավալով:
ԱՀԸ տվյալների համաձայն՝ վարկերի մեծամասնությունը վերաֆինանսավորվել է Երևանում՝ 59 վարկ ձեռքբերման և 20 վարկ վերանորոգման նպատակով, Լոռիում համապատասխանաբար՝ 4 և 2, Շիրակում՝ 6 և 2, Կոտայքում՝ 6 և 2, Արարատում՝ 2 և 1, Արմավիրում՝ 5 և 4, Սյունիքում՝ 3 և 4, Արագածոտնում՝ 1 վարկ ձեռքբերելու համար, Տավուշում՝ 1 վարկ վերանորոգման նպատակով, իսկ Վայոց Ձորում և Գեղարքունիքում վարկեր չեն վերաֆինանսավորվել:






































