Ֆինլանդիան համաձայնության է եկել Իսպանիայի հետ բանկային համակարգի վերակապիտալացման համար նախատեսվող ֆինանսական օգնություն տրամադրելու դիմաց երաշխքիների շուրջ:
Իսպանիայի ֆինանսական աջակցման մեջ Ֆինլանդիայի բաժինը կազմում է 2%: Դրա հետ մեկտեղ երկրի Ֆինանսների նախարարությունը կստանա 40% միջոցների երաշխիք, որոնք մտադիր է Ֆինլանդիան վճարել Իսպանիային: Այսպիսով, ֆինները կստանան մոտ 770 միլիոն եվրոյի երաշխիք:
Երաշխիքները Ֆինլանդիային հարկավոր են իր հարկատուներին հնարավոր կորուստներից ապահովելու համար:
Ֆինլանդիայի ֆինանսական վարչության ղեկավար Յուտա Ուրպիլայնեն հայտարարել է, որ ֆիննական կողմին հաջողվել է ապահովել իր դիրքերի պաշտպանությունը և կրճատել ռիսկերը:




































