Good Morning America-ի հետ հարցազրույցում Կասպեր Սմարթը երեքշաբթի օրն առաջին անգամ խոսել է արդեն մեկ տարի շարունակվող սիրո պատմության մասին:
US Weekly-ն հաղորդում է, որ այն հարցին, թե արդյոք 25-ամյա Սմարթը սիրահարվել է Լոպեսին առաջին հայացքից, պարողն ասել է, որ իրականում դա այսպես չի եղել:
«Չեմ կարծում, որ դա սեր էր առաջին հայացքից: Այն, թե ինչպես ամենը պատահեց, շատ բնական էր, քանի որ նախկինում ոչինչ չկար, ոչ մի սիրահետում, ոչինչ»,-ասել է Սմարթը:
Լոպեսն իր հերթին ասել է, որ իր համար ամենամեծ երազանքը մնում է հեքիաթը և նա չի պատրաստվում է դադարել պայքարել այդ երազանքի համար:










































