Իսրայելական «Կադիմա» կուսակցությունը, որը մանդատների թվով խոշորագույնն է խորհրդարանում, քվերակել է իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու օգտին` չկարողանալով գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերել զինակոչման համակարգում բարեփոխումների իրականացման վեաբերյալ:
Ինչպես տեղեկացրել են տեղական ԶԼՄ-երը, կոալիցիան լքելու որոշումը սատարել են կուսակցության 25 պատգամավորներ: Որոշմանը դեմ է քվերակել երեք պատգամավոր:
«Կադմիա» ձախակողմյան կուսակցության 28 պատգամավորների կորուստը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի թողնի առանց խորհրդարանական մեծամասնության օգնության և չի հանգեցնի արտահերթ ընտրությունների անցկացման: Սակայն այս դեպքում իշխող կոալիցիայում կրկին մեծանում է աջակողմյանների ազդեցությունը:








































