Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Բաքրաձեն հայտնվել է աշխարհի 2000 ամենաինտելեկտուալ մարդկանց ցանկում, տեղեկացնում է day.az-ը:
Այս տարվա վերջին Օքսֆորդում նախատեսված է «21-րդ դարի ակնառու ինտելեկտուալները» բառարանի հրատարակությունը:
Դավիդ Բաքրաձեն Քեմբրիջի կենսագրական կենտրոնից արդեն ստացել է հարցում, որով նրան առաջարկվում է բառարանում տեղադրել իր կենսագրական և անձնական տեղեկությունները:
Հրատարակվելիք բառարանը ուղարկվելու է աշխարհի լավագույն հետազոտական կենտրոններ և գրադարաններ: