Ջերմուկում հուլիսի 16-28-ը անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի հերթական փուլը: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Առաջին տուրում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Առաջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Դանիելյան – Մկրտչյան` 0.5:0.5
Կովալեվսկայա – Ն. Կոսինցեւա` 1:0
Խուրցիձե – Յու Վենջուն` 0:1
Հոու Յիֆան – Մունգունտուլ` 0.5:0.5
Կոներու – Ժաո Հու` 1:0
Լուֆեյ – Լահնո` 0.5:0.5









































