«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին: Հիշեցնենք, որ մարզիչները վիճաբանել էին 2011 թվականի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումից հետո:
«Արդեն 1 տարի է անցել, իսկ մարդիկ դեռ շարունակում են քննարկել միջադեպը: Իմ և Մոուրինյոյի համար պատժամիջոց էր ոչ թե որակազրկումը, այլ այն, որ տարիներ անց մարդիկ կրկին մտաբերելու են այդ տհաճ պատմությունն ու ուսումնասիրելու են սկանդալային լուսանկարները:
Չեմ կարծում, թե ես ու Մոուրինյոն վատ հարաբերությունների մեջ ենք: Դեկտեմբերին` «Սանտյագո Բեռնաբեու»-ում մենք հանգիստ ողջունեցինք միմյանց»,- AS-ը մեջբերում է Վիլանովայի խոսքերը:







































