Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ, ով մեկօրյա այցով ժամանել է Անկարա:
Նրանց տետ-ա-տետ հանդիպումը կայացել է Չանքայա նախագահական նստավայրում: Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու Սիրիայում առկա դիմակայությունը:
Հանդիպումից հետո Միշել Սուլեյմանի պատվին տրվել է ընթրիք, որն արգելված է եղել մամուլի ներկայացուցիչների համար: Ընթրիքին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:







































