Իսպանական մամուլի տեղեկացմամբ` երկրի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է «Ոսկե գնդակ»-ի հիմնական թեկնածուներին:
«Ներկայումս «Ոսկե գնդակ-ի հիմնական թեկնածուներն են Ռոնալդուն, Մեսսին, Չավին և Ինյեստան: Նրանց միջև պայքարը շատ բարդ է լինելու: Ինչ վերաբերում է դարպասապահներին, ապա նրանք նույնպես հանդիսանում են թիմի գլխավոր օղակներ:
Կան ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ, ովքեր հիանում են դարպասապահների կատարած սեյվերով և հիանալի ցատկերով»,- նշել է Կասիլյասը:








































