Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը` անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Վաղը և հունիսի 6-ին կարող եք դիտել «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:








































