Գիտնականները պարզել են, որ աղիների «ընկերական բակտերիաներով» է պայմանավորված թոշակառուների ամուր առողջությունը: Դրանց առկայությունը բավականին երկար ժամանակ կապակցել են վատառողջ ստամոքսների հետ, սակայն հենց դրանք են հանդիսանում մեծ տարիքում առողջության գաղտնիքը:
Հետազոտողները փորձել են գտնել մի քանի տրիլիոն բակտերիաների և 60 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց առողջության միջև կապը:
Սննդի ընդունումը կարող է ազդել բակտերիաների տեսակների զարգացման վրա: Մրգերի ու բանջարեղենի կանոնավոր օգտագործումը կանխում է տարեցների մոտ խոցելիությունն ու հիշողության կորուստը:
Հետազոտողները ծերերի խնամակալներին խորհուրդ են տալիս նրանց տալ ոչ թե հնարավորինս շատ կալորիաներ և վիտամիններ, այլ մրգեր ու բանջարեղեն, քանի որ այդ կերպ է հնարավոր բարելավել «ընկերական բակտերիաների» գործունեությունը:
Աղիների գործունեությունը հնարավորինս լավ կարգավորում են խնձորն ու խաղողը, ինչպես նաև ընկուզեղենը, ձավարեղենը, ձուկը, վարսակի փաթիլներով ապուրները:
Իռլանդիայի University College Cork –ի մասնագետներն ուսումնասիրել են 64-72 տարեկան 178 տղամարդկաց ու կանանց սննդակարգը, նրանց աղիներում բնակվող մանրէները և ստուգել նրանց առողջությունը:
Euroscience բաց ֆորումում ներկայացված հետազոտությունն առաջինն է, որ պարզել է տարեցների առողջության և բակտերիաների միջև կապը:







































