Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը խոշոր գումար է հատկացրել իր տարածքային ջրերում իր և օտար նավերն ապահովագրելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ծովագնացության ու նավահանգիստների կազմակերպության ղեկավար Սեյեդ Աթաոլլահ Սադրը:
Վերջինիս խոսքերով՝ ԱՊՀ երկրներում գոյություն ունի հացահատիկային կուլտուրաների լավ շուկա, և այդ երկրների մի մասը ցանկանում է դրանք արտահանել Պարսից ծոցի երկրներ:
Սադրը հավելել է, որ շուտով կսկսեն դրանց մատակարումը երկրի հյուսիսային նավահանգիստներ, որոնցում արդեն իսկ ստեղծվել են համապատասխան բաժանմունքներ:







































