Ջոնի Դեփը կնկարահանվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի նոր՝ The Grand Budapest Hotel ֆիլմում: Անդերսոնը հայտնի է «Լիալուսնի թագավորությունը», «Աննախադեպ միստեր Ֆոքսը» ֆիլմերով: Այս մասին հաղորդում է Deadline պորտալը:
Ֆիլմի պրոդյուսերը Սքոթ Ռուդինն է, որը վերջին տարիների հոլիվուդյան հիթերի՝ «Այստեղ ծերունիների տեղը չէ», «Վիշապի դաջվածքով աղջիկները», ինչպես նաև Անդերսոնի «Կիսալուսնի թագավորությունը» կինոնկարի պրոդյուսերն է: Ռեժիսորը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ իրեն ոգեշնչել են գրական կերպարները, սակայն աշխատանքների ժամանակ ֆիլմը վերածվել է մտացածին պատմության, որի իրադարձությունները զարգանում են Եվրոպայում: Ֆիլմի նկարահանման հստակ ժամկետներն ու սյուժեի մանրամասները հայտնի չեն:
Հաղորդվում է, որ նկարահանումները կսկսվեն այն բանից հետո, երբ Դեփը Գոռ Վերբինսկու «Միայնակ ռենջերը» ֆիլմում ավարտի նկարահանումները: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է հաջորդ տարվա հուլիսի 3-ին:










































