Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել արևմտյան երկրների մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին մուտք գործել երկիր: Ինչպես հաղորդում է RCH-ը, նրանց թվում եղել են Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:
Իր հերթին, ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող վարչության ղեկավար Ջոն Գինգը կարծում է, որ դա քաղաքական խոչընդոտ է Դամասկոսի կողմից: Նա նշել է, որ իշխանությունների նման գործողությունները խոչընդոտում են ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների՝ օգնություն տրամադրելու ջանքերին:









































