Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ծառուկյանին չի՞ բավարարում իր կշիռը

ԲՀԿ 5-րդ համագումարը ընդհանուր առմամբ անցավ շատ հանգիստ, նույնիսկ անհետաքրքիր: Բայց այդ անհետաքրքիր հանգստության տակ ակնհայտորեն նկատելի էր իշխանական համակարգի անհանգստությունը, ինչն էլ հիմք է տալիս ասելու, որ առաջիկա ընտրական գործընթացին իշխանական համակարգը կարծես թե մոտենում է բավականին անկայուն, ներքին մեծ անվստահության վիճակում: Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել ԲՀԿ համագումարում տեղի ունեցած ամենաառանցքային բանը` ԲՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու հավանականության, հեռանկարի, հնարավոր զարգացման մասին Գագիկ Ծառուկյանի անակնկալ հայտարարությունը:

Ի՞նչը ստիպեց Ծառուկյանին անել այդպիսի հայտարարություն: Բանն այն է, որ այդ հայտարարությունն ամենևին էլ համեստության ձևական դրսևորումների արտահայտում չէր:

Գագիկ Ծառուկյանն ինքը շեշտեց, որ համագումարից շատերն էին անակնկալ սպասում, և անակնկալը կլինի հենց այն, ինչ կասի ինքը: Ու ասաց, որ եթե կուսակցության ղեկավարի պարտականությունը չկարողանա կատարել, ապա տեղը կզիջի նոր նախագահի.

«Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»:

Այդ հայտարարության տակ կարելի է նկատել թե՛ սպառնալիք՝ ուղղված Սերժ Սարգսյանին, թե՛ առաջարկ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, թե՛ ընդհանրապես խաղից դուրս գալու մտադրության հրապարակում:

Փորձենք դիտարկել հնարավոր տարբերակները:

Ի վերջո, ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է հսկայական ճնշման տակ: Ընդ որում, դա համակողմանի ճնշում է: Նրան ճնշում է իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը պահանջում է ենթարկվել իրեն, կատարել իր ցուցումները և մոռանալ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ունեցած դիրքը:

Քոչարյանը մյուս կողմից է ճնշում Ծառուկյանին: Քոչարյանը չի ցանկանում, որ նա ենթարկվի Սերժ Սարգսյանին՝ Ծառուկյանի կողմից այդ քայլը համարելով որպես մարդկային դավաճանություն իր հանդեպ: Ծառուկյանին ճնշում է նաև իր տնտեսա-քաղաքական դիրքը, երբ մի կողմից՝ չի ցանկանում լիովին նույնանալ Սերժ Սարգսյանի վարչակարգի հետ և կորցնել հասարակական քիչ թե շատ որոշակի շրջանակների մոտ վայելած հեղինակությունը, մյուս կողմից էլ՝ չի կարող լրջորեն ընդդիմանալ Սերժ Սարգսյանին, քանի որ վախենում է հայտնվել բիզնեսները կորցնելու վտանգի առաջ:

Ինչ խոսք, այդ ամենը մեծ հաշվով հարաբերական է, և դժվար է չափել, թե որտեղից եկող ճնշումն ինչ ուժ ունի: Դժվար է ասել նաև, թե հատկապես որ ուղղությունն է ամենից շատ ճնշում Ծառուկյանին: Բայց նա իսկապես կարող է մարդկայնորեն հոգնել, ուղղակի չդիմանալ այդ ծանրությանը և պարզապես որոշել հեռանալ քաղաքականությունից, որում գուցե ներքաշվեց՝ ընդամենը զոհ գնալով Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին:

Այդ իմաստով Ծառուկյանը գուցե կգտնի մի անձնավորություն, որին կփոխանցի կուսակցության նախագահի պաշտոնն ու կամաց-կամաց կհեռանա քաղաքականությունից: Այդ առումով ուշագրավ է, որ ԲՀԿ համագումարի իր ելույթում Ծառուկյանը խոսում էր նաև սերնդափոխության անհրաժեշտության մասին: Ընդ որում, չի բացառվում, որ Ծառուկյանը կհեռանա խորհրդարանի ընտրությունից հետո: Նա գուցե ենթադրում է, որ այդուհանդերձ չի կարողանալու մինչև վերջ դիմադրել իշխանության ճնշմանը:

Գուցե դրա համար է Ծառուկյանը խոսում այն մասին, որ եթե չկարողանա կատարել կուսակցական իր պարտականությունները, կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից: Չի բացառվում, որ պարտություն կանխազգալով խորհրդարանի ընտրություններում, կանխազգալով, որ ԲՀԿ-ին իշխանությունը թույլ չի տա հավաքել ավելին, քան այժմ ունի, Ծառուկյանը հող է նախապատրաստում իր հեռանալու համար: Նա կարող է ասել, որ չկատարեց 50+1 ապահովելու համար բավարար աշխատանք, և համարում է, որ ինքն այլևս պետք է հեռանա ու տեղը զիջի երիտասարդ և հեռանկարային մի որևէ առաջնորդի, որն էլ արդեն կսատարի Սերժ Սարգսյանին նախագահի ընտրության համար:

Այս ամենն, իհարկե, ենթադրություն է, սակայն պետք չէ մարդկային գործոնը մի կողմ դնել ու չդիտարկել, որ ԲՀԿ ներկայիս առաջնորդը կարող է պարզապես հոգնել, չդիմանալ քաղաքական լարվածությանը, չկողմնորոշվել բարդ ինտրիգային գործընթացներում և լավագույն միջոցը համարել ուղղակի դրանցից հնարավորինս հեռու, չեզոք լինելն ու ընդամենը կորուստներից հնարավորինս խուսափելը:

Իհարկե, այստեղ էլ Ծառուկյանը միարժեք ազատ չէ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք իշխանությանը ինչքանով կբավարարեն հեռանալու նրա պայմանները: Չէ՞ որ իշխանությունը, զգալով իր ուժը, կարող է որևէ ուշադրություն չդարձնել, որևէ նշանակություն չտալ այն բանին, թե ինչ է անում Ծառուկյանը` մնում է, գնում, է ընդդիմություն է դառնում, թե ինչ:

Նրան պարզապես կշարունակեն հետևողականորեն նեղել, և նրա ռեսուրսները վերաբաշխել յուրային օլիգարխների միջև: Այդ դեպքում Ծառուկյանն անկասկած չի հեռանա, եթե տեսնի, որ հեռանալը չի ազատում իշխանության գրոհներից, և միակ տարբերակը մնալ ու գոնե հնարավորինս դրանց դեմ պայքարելն է:

Մյուս տարբերակը, ինչպես վերը նշեցի, կարող է լինել Սերժ Սարգսյանին ուղղած նախազգուշացումը: Ի վերջո, ԲՀԿ ստեղծման օրից ի վեր այդ կուսակցությունը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Հետևաբար, Ծառուկյանի քայլերն էլ դիտվում են քոչարյանական ծրագրային տրամաբանության շրջանակում:

Հիմա՝ կա՞ այդ բանը, թե՞ չափազանցություն է՝ այդուհանդերձ չի բացառվում, որ Ծառուկյանն այս անգամ փորձում է Քոչարյանի անունն օգտագործել իրեն Սերժ Սարգսյանից պաշտպանելու համար և, հրապարակավ հայտարարելով կուսակցապետի պաշտոնը մեկ ուրիշին թողնելու հնարավորության մասին, նա գուցե փորձում է Սերժ Սարգսյանին մտածել տալ, որ եթե շարունակեն Գագիկ Ծառուկյանին ճնշելու գիծը, ապա ինքը կարող է կուսակցությունը թողնել կամ հանձնել Քոչարյանին:

Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանի գործն էապես կբարդանա: Այստեղ, իհարկե, Ծառուկյանի քայլում կարող է, այսպես ասած, բլեֆի մեծ չափաբաժին լինել, այն իմաստով, թե՝ իսկ արդյոք Քոչարյանն ինքը կունենա՞ այդպիսի ցանկություն: Դատելով Քոչարյանի այն պահվածքից, որ նա ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել իր քաղաքական ազդեցության մասին, նա գուցե թե դեմ չի լինի գլխավորել ԲՀԿ-ն:

Այստեղ թերևս կա նաև վերը նշածս երրորդ տարբերակը, երբ Ծառուկյանը Քոչարյանին առաջարկում է այն գործիքը, որով նա կարող է պայքարել իր ազդեցության վերականգման կամ պահպանման համար:

Բանն այն է, որ, չունենալով որևէ կառույց, չունենալով դե յուրե որևէ կարգավիճակ, Քոչարյանը ուղղակի դատապարտված է Սերժ Սարգսյանի դեմ իշխանության համար մղվող պայքարում: Հետևաբար, եթե նա ունի այդ պայքարում իսկապես շահելու ցանկություն, ապա կարծես թե չունի քաղաքական որևէ ֆորմատի մեջ մտնելուն այլընտրանք:

Ծառուկյանը, գուցե հենց գիտակցելով այդ իրողությունը, փորձում է Քոչարյանին ներգրավել խաղի մեջ և այդպիսով թե՛ ժամանակ շահել, թե՛ որոշակիորեն էլ ավելի ծանրացնել սեփական կշիռը ներիշխանական խաղում, ինչը նշանակում է, որ նա, թերևս, սկսել է ներկայիս կշիռն անբավարար համարել Սերժ Սարգսյանի ճնշումներին դիմակայելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում