Մի քանի հազար պակիստանցիներ երթով անցել են Աֆղանստանի սահմանի մոտով՝ որպես բողոքի նշան կառավարության կողմից երկրի տարածքով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի բեռների տեղափոխման դեմ:
Ինչպես հաղորդում է տեղի «Դոն-ՏՎ» հեռուստաալիքը, ցուցարարները հավաքվել են Փեշավար քաղաքի այգիներից մեկում և շարժվել մայրաքաղաքի ուղղությամբ՝ հասնելով մինչև Ջամրուդ քաղաք: Նրանց ձեռքերում եղել են «Այո՛ խաղաղությանը, ո՛չ ՆԱՏՕ-ին» «Այլևս ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի մուսուլմանի սպանություն» գրությամբ պաստառներ:
Բողոքի ակցիայի կազմակերպիչը եղել է «Ջամաաթ իսլամի» կուսակցությունը:
Հիշեցնենք. հուլիսի 4-ին Պակիստանը պաշտոնապես հավանություն տվեց իր տարածքով ՆԱՏՕ-ի բեռների փոխադրաճանապարհի վերաբացմանը:









































