Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Տորոնտոյում երեկույթի ժամանակ կրակ բացած անձին: Associated Press գործակալության հաղորդմամբ` ձերբակալվածը ներկայում գտնվում է քննչական մեկուսարանում: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ կրակ բացած անձը նույնպես վնասվածքներ է ստացել:
Տեղի ոստիկանապետ Բիլլի Բլերը հաղորդել է, որ այսօր գիշերը վեճ է ծագել մի քանի մարդու միջև, որը վերաճել է հրաձգության, ինչի հետևանքով տուժել է միջադեպի մի քանի ականատես:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սպանվել է 2 մարդ` 20-ամյա մի երիտասարդ ու մի երեխա, տուժել էր 19 մարդ:
Ոմանք տուժել էին նաև սկսված խուճապի հետևանքով: Տուժածների թվում են 1 նորածին և 12-ամյա մի աղջիկ:
Հրաձգությունը տեղի էր ունեցել Տորոնտոյի արևելքում` Սկարբորո շրջանում: