ԱՄՆ-ն արդեն Պակիստանի տարածքով Աֆղանստան է ուղարկել մի քանի կոնտեյներ բեռ,- հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես դարձյալ ցանկանում եմ ընդգծել, որ մենք ուրախ ենք, որ Պակիստանը որոշել է բացել բեռների փոխադրման ճանապարհը: Արդեն մի քանի կոնտեյներ սահմանով տեղափոխվել են Աֆղանստան: Մենք նաև հասկանում ենք, որ բեռնափոխադրման ակտիվացման գործընթացը նոր է սկսվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
Նա նշել է, որ Պակիստանի տարածքով բեռների տեղափոխումն ամբողջ ծավալով վերականգնելու համար որոշ ժամանակ է պետք, բացի այդ, ԱՄՆ-ը և Պակիստանը շարունակում են քննակել որոշ տեխնիկական պահեր:
Հիշեցնենք. Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև հարաբերությունները սրվել են 2010 թ. նոյեմբերին, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հարված հասցրին Պակիստանի անցակետին՝ սպանելով 24 զինվորի: Դրանից հետո Պակիստանը փակեց իր տարածքով ՆԱՏՕ-ի բեռների փոխադրման ճանապարհը: Վաշինգտոնի հետ երկարատև բանակցություններից հետո միայն այդ ճանապարհը վերաբացվել է:











































