Հուլիսի 16-ի երեկոյան Տորոնտոյում հրաձգության ժամանակ սպանվել է նվազագույնը 2 մարդ: Այս մասին Twitter-ում հայտնում է տեղի ոստիկանությունը:
Global News-ի տեղեկություններով` տուժել է ևս 19 մարդ: Նրանցից ոչ բոլորն են ստացել հրազենային վնասվածքներ, կան մարդիկ, որոնք վնասվել են դեպքից հետո առաջացած խուճապի ընթացքում:
Տուժածների թվում են նաև մի նորածին և 12-ամյա մի աղջիկ:
Պարբերականի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Սկարբորո շրջանում` Տորոնտոյի արևելքում:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, անհայտ անձը Danzig Avenue-ում երեկույթի ժամանակ կրակ է բացել: Միջոցառմանը ներկա է եղել 100-ից ոչ պակաս մարդ:
Տեղեկություններ չկան ո՛չ կրակ բաց արած անձի, ո՛չ կալանավորվածների մասին:








































