Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինծառայողը վիրավորվել է հայկական կողմից արձակված կրակոցից: Դեպքը տեղի է ունեցել Թովուզի շրջանում հուլիսի 15-ի գիշերը:
Վիրավոր զինծառայող, 21-ամյա Էլչին Ռագուֆօղլու Օրուջևի հարազատները հայտնել են, որ նա ժամը 22.00-ին բջջային հեռախոսով զանգահարել է եղբորն ու հայտնել, որ վիրավոր է և գտնվում է չեզոք գոտում: Սակայն վիրավոր զինծառայողի որոնումն արդյունք չի տվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են:







































