Նացիստ հանցագործ Լասլո Չատարիի ձերբակալման մասին լուրը հայտնելու ժամանակ գերմանական ARD հեռուստաընկերությունը սխալ է թույլ տվել: Լասլո Չատարիի լուսանկարը ցույց տալու փոխարեն ցուցադրվել է հասարակական գործիչ Սիմոն Վիզենտալի լուսանկարը:
Լասլոն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սլովակիայի Կոշիցե քաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավարն է եղել: Չատարիին մեղադրում են 1944թ-ին 15,7 հազար հրեաների Օսվենցիմ ուղարկելու մեջ:
Սիմոն Վիզենտալը հրեական ծագումով ավստրիացի ճարտարապետ և հասարակական գործիչ է, ով հիմնադրել է նացիստ հանցագործների որոնմամբ զբաղվող մի կենտրոն:
Չատարին գլխավորել է ամենաշատ հետախուզվող հանցագործների ցուցակը:









































